• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Անդհրա Պրադեշ նահանգում կազմակերպված "SSS Holidays India Vizag" համաժողովի մասին

17 փետրվարի, 2023

2023թ. փետրվարի 17-ին ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար Վ. Պողոսյանը մասնակցեց Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի Վիշակապատնամ քաղաքում փետրվարի 13-18-ը անցկացվող SSS Holidays India Vizag  համաժողովի փակման արարողությանը։ Համաժողովը կազմակերպել էր Հայաստանի «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, Անդհրա Պրադեշ նահանգում գործող աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնի հետ համատեղ՝ ծովափնյա Redisson Blue հյուրանոցում։ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը Հայաստանից, այլ պետություններից Հնդկաստան էր հրավիրել հայկական ստարտափ ընկերություններին՝ հնդիկ գործընկերների հետ հանդիպելու, քննարկումներ անցկացնելու, նոր գործարար կապեր ձեռք բերելու և վերապատրաստվելու համար։

Հայաստանից ընդգրկված ընկերությունները հնարավորություն ունեցան ակտիվացնելու առևտրաշուկայական հարաբերությունները միջոցառմանը մասնակցող հնդկական ընկերությունների հետ։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 300 ձեռներեցներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանը ներկայացնող շուրջ 20 ստարտափ թիմերի (շուրջ 120 անձ) կեցության, ավիատոմսերի և սննդի ծախսերը հոգացել էր «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը։ Այս համաժողովը դեռևս 2020թ. նույն հիմնադրամի կողմից Հնդկաստանի Գոա նահանգում կազմակերպված հաջողված (մասնակցել են շուրջ 1000 ձեռնարկատերեր աշխարհի տարբեր երկրներից) համաժողովի շարունակությունն էր։

Համաժողովի ընթացքում Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում գտնվող AMTZ կենտրոնում բացվեց «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գրասենյակ։ Վերոհիշյալ կենտրոնի հիմնադիր Ջիտենդար Շարմայի խոսքերով, առաջիկա տարիներին Հնդկաստանում սույն գրասենյակը պետք է հյուրընկալի ոչ միայն «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի աշխատակիցների, այլև գործնական և կրթական նպատակներով Հնդկաստան ժամանած բոլոր հայկական ստարտափներին։

Միջոցառմանը զուգահեռ, փետրվարի 16-18-ը AMTZ կենտրոնը կազմակերպել էր նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ֆորում, որին հրավիրված պատվիրակությունները աշխարհի ավելի քան 100 երկրներից նույնպես մասնակցեցին «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համաժողովին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ տվյալ համաժողովի համար հատկապես թիրախավորվել էր տիեզերական տեխնոլոգիաների, առողջապահական և բիոթեք ստարտափների ներկայացվածությունը։

Համաժողովի ընթացքում հաղթող 6 ստարտափներին (մասնակցել են շուրջ 40 ստարտափներ) տրամադրվեցին նաև 1000-5000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգևներ (ըստ մրցույթի արդյունքում զբաղեցրած տեղի): Բացի համաժողովի հիմնական մրցանակային ֆոնդից, «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» ընկերությանն առընթեր գործող Triple-S վենչուրային ֆոնդի կողմից 3 ստարտափներ ստացան 450.000 ԱՄՆ դոլարի ներդրում: Դրանցից Docus ստարտափը (տրամադրում է հեռաբժշկության հարթակ, որտեղ զարգացող երկրների բժիշկները համագործակցում են ԱՄՆ-ի և Եվրոպայի հարյուրավոր լավագույն բժշկական փորձագետների հետ) ստացավ 250.000 ԱՄՆ դոլարի ներդրում։

Նույն ժամանակահատվածում AMTZ կենտրոնում հիմնադրվեց էլեկտրական թափոնների վերամշակման հայ-հնդկական առաջին գործարանը, որը կսկսի գործել 2023թ. հոկտեմբերից։

Վ. Պողոսյանը իր կարճատև այցի ընթացքում հանդիպեց համաժողովի կազմակերպիչների և մասնակիցների հետ, շնորհակալություն հայտնեց նմանատիպ հսկայածավալ աշխատանք իրականացնելու համար և համոզմունք հայտնեց, որ համաժողովը իր դրական ներդրումը կունենա հայ-հնդկական գործարար կապերի զարգացման, համագործակցության ընդլայնման գործում։ Վ.  Պողոսյանը նկատեց, որ սույն համաժողովը հնարավորություն կընձեռնի աշխուժացնելու երկկողմ տնտեսական կապերը և առավել ընդլայնելու, զարգացնելու փոխգործակցության եզրերը։

Վ. Պողոսյանը համաժողովի կազմակերպիչների հետ այցելեց նաև բժշկական AMTZ կենտրոն (տեխնոպարկ)։ Սույն կենտրոնը իր ենթակառուցվածքներով հանդերձ զբաղեցնում է 121 հեկտար տարածք, կառուցվել են 30-ից ավելի նպատակային շինություններ՝

  • Բժշկական սարքավորումներ, դեղեր արտադրելու, նույն սարքավորումների աշխատանքները ստուգելու և պետական հավաստագրեր տրամադրելու գործարան,
  • 3D տպիչների շնորհիվ տարբեր բնագավառների արտադրություններ իրականացնելու մի քանի գործարաններ,
  • Ստարտափներ մշակելու, դրանց անհրաժեշտ աշխատանքային միջավայր ապահովելու համար նախատեսված կենտրոններ,
  • Լաբորատոր փորձարկումներ և ստուգումներ իրականացնելու համար նախատեսված կենտրոններ
  • Տարբեր ձևաչափերի գործարար հանդիպումներ անցկացնելու 10-15 մեծ և փոքր սրահներ

Տեխնոպարկը հագեցած էր գերմանական, իտալական, հնդկական արտադրության արդիական սարքավորումներով, որը հնարավորություն է տալիս սույն բնագավառում արտադրություն իրականցնողին մեկ տեղում կատարել արտադրական, փորձարկման և վերջնարդյունքի ստուգման բոլոր աշխատանքները, ինչը բացառիկ երևույթ է հայ գործարարների համար, քանի որ վերջիններս Հայաստանում նման պայմաններ ու հնարավորություններ չունեն։

AMTZ-ի հիմանդիր Ջիտենդար Շարման Վ. Պողոսյանին հայտնեց, որ հայ գործարարները, ստարտափներ մշակողները և արդյունահանողները սկզբնական շրջանում կարող են միանգամայն անվճար օգտվել կենտրոնի հնարավորություններից և ծառայություններից։ Նա նաև հավելեց, որ շուտով կենտրոնում կառուցվելու է հյուրանոց, որը հնարավորություն կտա գործարարներին բնակվել և աշխատել նույն տարածքում։ Կենտրոնը ունի Հնդկաստանի կառավարության կողմից տրված գործունեության հավաստագիր, մասնակի ֆինանսաորվում է նահանգային կառավարության կողմից և աշխատանքի պատվերներ է ստանում աշխարհի մի շարք երկրներից։ Ընդհանուր առմամբ, ներկայացված տեղեկատվությունը և տեղում գործող տարբեր տեսակի արտադրությունները բավականին տպավորիչ էին։

Տեղեկանք 1

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» նախագիծը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից սկսել է իրականացվել դեռևս 2016 թվականից։ 2016-2023թթ. Ընթացքում Հայաստանում և արտերկրում անցկացված 8 գործարար համաժողովներին մասնակցել են ավելի քան 50 երկրի շուրջ 1000 ստարտափ ընկերություններ, բանախոսներ, մենթորներ և ներդրողներ։ Համաժողովների շրջանակներում մինչ օրս իրականացրած ներդրումները մոտենում են 5 միլիոն ԱՄՆ դոլարի շեմին:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ 2022թ. ապրիլի 24-27-ը Հնդկաստան են այցելել հայկական մի շարք գործարար ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Գործարար պատվիրակության կազմում ընգրկվել էր նաև վերոհիշյալ համաժողվի կազմակերպիչ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի և «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Տեղեկանք 2

Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգը իր տարածքով (162,975քկմ), բնակչությամբ (49,386,799) hանդիսանում է Հնդկաստանի Հանրապետության խոշոր նահանգներից մեկը, վերջին տարիներին նահանգի տնտեսությունը գրանցում է կայուն աճ (ՀՆԱ-ն կազմում է 120 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Վերջինս բոլոր բնագավառներում, Հնդկաստանի 28 նահանգների և 8 միութենական տարածքների շարքում մշտապես զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Նահանգը ունի զարգացած ենթակառուցվածքներ, տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության, զբոսաշրջության և դեղագործության վրա։ Նահանգի արդյունաբերական հատվածը իր մեջ ներառում է առողջապահական սարքավորումների արտադրություն, դեղագործություն, թեթև արդյունաբերություն և ավտոմոբիլային արտադրություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: